VBET ՀՀ պրեմիեր լիգայի 16-րդ տուրում Երևանում ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում Երևանի «Ուրարտուն» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիային»: Միակ գոլը հեղինակեց Իգոր Պադերինը:
VBET ՀՀ պրեմիեր լիգայի 16-րդ տուրը բացառիկ էր նրանով, որ տևական դադարից հետո երկրպագուներին թույլատրվել էր ներկա գտնվել խաղերին հենց մարզադաշտից։ Չնայած եղանակային ոչ այդքան բարենպաստ պայմաններին ու աշխատանքային ժամին՝ մեծ թվով հանդիսականներ ներկա էին հանդիպմանը։
Այս խաղին «Ուրարտուն» ներկայացել էր կադրային խնդիրներով։ Վնասվածքի պատճառով բացակայում էին Ուգոչուկվու Իվուն, Վադիմ Պարամոնովը, Պիտեր Մուտումոսին, Աննան Մենսահը։ Բայց այդ խնդիրներն ամենևին չազդեցին թիմի ցուցադրած խաղի վրա։ Գրիգորյանն այս անգամ մեկնարկային կազմում էր ընդգրկել թիմի ակադեմիայի սան Էրիկ Սիմոնյանին, իսկ նորեկ Արթուր Միրանյանն էլ ընդգրկկված էր հայտացուցակում։
Խաղն էլ անչափ լարված ու դիտարժան ստացվեց։ Ողջ առաջին կեսն անցավ «Ուրարտուի» բացահայտ առավելությամբ։ Ալեքսանդր Գրիգորյանի սաները գոլ խփելու մի շարք պահեր ստեղծեցին։ Հատկապես ակտիվ էր Իգոր Պադերինը, ով բավականին շատ խնդիրներ ստեղծեց մրցակցի պաշտպանների համար։ 1-ին կեսում գոլեր չեղան, փոխարենը` 2-րդ կեսի հենց սկզբում ` 49-րդ րոպեին «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարողացան բացել հանդիպման հաշիվը:Արագ հակագրոհի արդյունքում Եվգենի Կոբզարը հարվածային դիրքի դուրս բերեց Իգոր Պադերինին, որն էլ նախ ապակողմնորոշեց մրցակցի պաշտպաններին ու գրավեց դարպասը՝ 1:0։
Խփած գոլից հետո «Ուրարտուի» ֆուտբոլստները ավելի ոգևորված սկսեցին գործել։ 2-րդ կեսի միջնամասում պատկերն այնպիսին էր, որ ավելի շուտ «Ուրարտուն» կխփեր 2-րդ գոլը, քան թե «Արարատ-Արմենիան» կհավասարեցներ հաշիվը։Նկատենք, որ 64-րդ րոպեին ասպարեզ մատավ ու Ուրարատուի կազմում նորմաուտը նշեց թիմի նորեկ` ՀՀազգային հավաքականի թեկնածու հարձակվող Արթուր Միրանյանը:
Խաղի վերջնամասում դաշտի տերերը մեծացրին ճնշումը, բայց «Ուրարտուի» տղաներն արժանիորեն դիմադրեցին ու անչափ կարևոր միավորներ վաստակեցին։
©2021 Armenian Soccer