Իվուարական հայտնի մարզական պարբերական՝ Le Kpatpato Sportif-ը ՀՀբարձրագույն խմբի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը խփած 19 գոլով գլխավորող «Շիրակի» 24-ամյա իվուրացի հարձակվող Մորի Կոնեին ընդգրկել է տուրի երեք լավագույն իվուարացի ֆուտբոլիստների ցանկում:Այս մասին հայտնում են Գյումրիի թիմի լրատվaկան ծառայությունից: Այդ ցուցակում տեղ են գտել Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Նիկոլյա Պեպեն և իտալական «Պարման» ներկայացնող Յաո Ժերվինյոն:
Հիշեցնենք, որ «Շիրակի» գոլահարի երեկ ՀՀ չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ Գյումրիում ընթացած խաղում խփած միակ գոլը կարևոր հաղթնակ պարգևեց նրա թիմին:
2020 Armenian Soccer