ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից «Սևանն», որ հանդես է գալիս ՀՀազգային հավաքականի նախկին խաղացող Արմեն Շահգելդյանի ղեկավարությամբ, և միտք ունի ՀՀ պրիմեր լիգայում հանդես գալու ուղեգիր նվաճել աստիճանբար ուժեղացնում է թիմի կազմը:
Ինչպես հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից, օրերս Շահգելդյանի թիմի կազմը համալրել է Նամբիայի ազգային հավաքականի կազմում 3 հանդիպում անցկացրած 23-ամյա հարձայվող Նավեսեբ Մքարթնի Թևինն: Այսօր 100 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող այս երիտասարդ հարձակվողը մինչ այս հանդես է եյել Ուզբեկստանի սուպերլիգայի ընթացիկ առաջնության 14 թիմերի պայքարում 11 –րդ տեղում ընթացող Կիզիլկում» ակումբում: Վերջինիս կազմու Նավեսեբը մասնակցել է 9հանդիպման, խաղադաշտում եղել է 644րոպե ու 1 գոլ է հեղինակել:
Նամբիացի հարձակվողի «Սևանի» հետ կնքած պայմանագրի ժամկետ լրանում է 2021թ հունիսի 1-ին: Նրա նորամուտը «Սևանի» կազմում տեղի կունենա ամենայն հավանականությամբ ՀՀ 1-ին խմբի առաջնության 13-րդ տուրի շրջանակում նոյեմբերի 22-ին ժամը 14:30-ին ՄԶՀՀԿ (նախկին «ՄԻԿԱ» մարզադաշտում) կայանալիք «Սևան» – «Փյունիկ-2» խաղում:
©2020 Armenian Soccer