Իտալիայի առաջնության մեկնարկին նախորդող վերջին ընկերական խաղի շրջանակներում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում հանդիպեց Մարոկկոյի «Ռաջա Կասաբլանկա» թիմի հետ:
Հռոմեացիները 5:0 հաշվով առավելության հասան Մարոկկոյի բազմակի չեմպիոնի նկատմամբ, ինչում իր ավանդն ունեցավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանը խաղադաշտում էր մեկնարկից ու աչքի ընկավ 2 խաղակեսերում էլ, միայն թե հանդիպման 1-ին հատվածում՝ 4-րդ րոպեին, աչքի ընկավ կոպիտ խաղով ու զգուշացվեց, իսկ 2-րդ խաղակեսի 3-րդ րոպեին խոցեց մրցակցի դարպասը՝ խփելով իր թիմի 3-րդ գնդակը: Սա Մխիթարյանի 1-ին գոլն էր «Ռոմայում» Ժոզե Մոուրինյոյի օրոք:
Ընկերական հանդիպում
«Ռոմա» — «Ռաջա Կասաբլանկա»՝ 5:0
Գոլերը՝ Է. Շոմուրոդով (17), Ջ. Մանչինի (20), Հ. Մխիթարյան (48), Կ. Պերես (85), Բ. Մայորալ (89)