Նախամրցաշրջանային ընկերական հանդիպումների շրջանակում այսօր Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» պորտուգալական «Բելավիստա» մարզահամալիրում հանդիպեց «Բելենենսեշին»:
Հռոմեական թիմը 3:1 հաշվով առավելության հասավ տանտերերի նկատմամբ:
Ընդմիջումից հետո փոխարինման դուրս եկած Մխիթարյանն այս խաղում աչքի ընկավ գոլային փոխանցմամբ. հանդիպման 85-րդ րոպեին նրա փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Բորխա Մայորալը։ Վերջինիցս բացի իտալական թիմի կազմում գոլեր են հեղինակել Էդին Ջեկոն (20) և Նիկոլո Ձանիոլոն (56)։
©2021 Armenian Soccer