Իտալական Ա սերիայի 10-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Սալերնիտանային»:
Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով ` 2:0 հաշվով։
«Ներաձուրիների» հաղթանակն ապահովեցին Լաուտարո Մարտինեսի և Նիկոլո Բարելլայի գոլերը։
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղին մասնակցեց մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 72-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Ինտերը» 18 միավորով 7-րդ տեղում է։
©2022 Armenian Soccer