Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Վիկտորիա Պլզենին»:
Հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով ` տանտերերի հաղթանակով։
Միլանյան ակումբից խաղի հաշիվը բացեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հանդիպմանը մասնակցում էր մեկնարկային րոպեներից և խաղաց մինչև 83-րդ րոպեն։
«Ինտերի» կազմում դուբլ ձևակերպեց Էդին Ջեկոն, մեկ գոլով էլ աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն։
Այս խաղից հետո Մխիթարյանի թիմը 10 միավորով գտնվում է խմբի աղյուսակի 2-րդ տեղում և ապահովում է իր տեղը փլեյ-օֆֆ փուլում։