Armenian Soccer
Armenian Soccer

Միրանյանն ակտիվորեն մարզվում է

«Ուրարտուի» 25-ամյա հարձակվող Արթուր Միրանյանը շարունակում է վերականգման ակտիվ գործընթացը։ Ֆուտբոլիստը մարզվում է անհատական ծրագրով, իսկ վերջին շրջանում արդեն սկսել է վազքային վարժություններ իրականացնել։

Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ուրարտուի» բժիշկ Արսեն Համբարյանի խոսքով Միրանյանի վերականգնման գործընթացը դրական դինամիկա ունի․ «Միրանյանի վերականգնման գործընթացը բավականին հաջող է ընթանում։ Տևական ժամանակ է նա մարզվում է մարզասրահում, վերջին շրջանում էլ սկսել է վազքային վարժություններ կատարել։ Միջազգային դադարից հետո նա արդեն մասնակիորեն կմիանա ընդհանուր խմբին, բայց կմարզվի սահմանափակումներով։ Ըստ մեր հաշվարկի Միրանյանը պետք է որ հոկտեմբերի վերջ արդեն մարզվի ամբողջ ծանրաբեռնվածությամբ»։

 

Ընթացիկ առաջնությունում Միրանյանը մասնակցել է 3 հանդիպման։

 

©2021 Armenian Soccer