Հունվարի 7-ից սկսվեց Ֆրասիայի բարձրագույն խմբի `1 –ին լիգայի առաջանության 2-րդ հատվածը: ՀՀազգային հավաքականի նախկին պաշտպան, Երևանում ծնված, Ֆրանսիայում հանդես եկած , այսօր 57–ամյա Միշել Տեր-Զաքարյանի ղեկավարությամբ հաջող մեկնարկած «Մոնտպելյեն» անհաջող սկսեց նաև նոր տարին: Հայ մասնագետի սաները 18-րդ տուրի շրջանակում Մարսելում արտագնա խաղում մրցեցին տեղի «Օլիմպիկի» հետ ու զիջեցին 1:3 հաշվով: ընդ որում 52 –րդ րոպեին խաղի հաշիվը հավասար էր `1:1, ու այն պահպանվեց մինչև 80 –րդ րոպեն:Սակայն հանդիպման վերջին 10 րոպեներին մարսելցիները ևս 2 գոլ հեղնակեցին ու հաղթնակ տոնեցին `3:1 հաշվով: Վերջին 5 հանդիպումներում Միշել Տեր- Զաքարյանի թիմին հաջողվել է միայն 1 ոչ-ոքի խաղալ «Բրեստի» (2:2) հետ, իսկ մյուս 4խաղերում տանուլ է տվել ու 18 խաղում իր ակտիվում գրացած 27 միավորով զգալիորեն նահանջել և ընթանում է 9 -րդ տեղում:
Հերթական `19-րդտուրում Ֆրանսիայի «հայկական թիմը վաղը`հունվարի 10-ին իր հարկի տակ կհանդիպի վաստակած 10 միավորով 20 թիմերի պայքարում մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականում ընթացող «Նանտի» հետ:
©2021 Armenian Soccer