«Վանը» հայտարարել է միանգամից 11 ֆուտբոլիստի հեռանալու մասին։
Ակումբը լքել են Արման Մելիքսեթյանը, Արգիշտի Պետրոսյանը, Էրիկ Ազիզյանը, Ալեքսանդր Ստեպանովը, Դմիտրի Կուզկինը, Վլադիմիր Ֆիլիպովը, Լայոնել Ադամսը, Դոմինիկո Կոպոլան, Ալիխան Մալկանդուևը, Բենյամին Նանա Տեչիեն և Բենիկ Հովհաննիսյանը։
Չարենցավանը ներկայացնող թիմը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ակումբի գույները պաշտպանելու համար։
Նոր ֆուտբոլիստների մասին կհայտարարվի առաջիկայում։
Նշենք, որ նշված ֆուտբոլիստներից Արգիշտի Պետրոսյանն ու Էրիկ Ազիզյանն արդեն համալրել են ԲԿՄԱ-ի կազմը։
Բենիկ Հովհաննիսյանը հանդես է գալիս «Ալաշկերտում», որտեղ այժմ մարզվում է նաև դարպասապահ Արման Մելիքսեթյանը։
©2022 Armenian Soccer