Ուկրաինացի կիսապաշտպան Մաքսիմ Զադերական Երևանի «Արարատի» հետ պայմանագիր կնքելուց հետո ակումբի լրատվական ծառայությանը զրուցել է իր նոր ակումբից ստացած առաջին տպավորություններով.
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանն ու մարզչական շտաբին ինձ թիմ հրավիրելու համար։
Միանգամից կարող եմ ասել, որ այստեղ հիանալի կոլեկտիվ է և շատ լավ մարդիկ։ Երբ առաջին օրը եկա այստեղ, նույնիսկ չզգացի, որ լեգիոներ եմ։ Ինձ բոլորը ջերմ ընդունեցին թիմում, կարծում եմ, որ իմ ադապտացիան շատ արագ կանցնի, և կսկսեմ օգնել թիմին զբաղեցնել ամենաբարձր հորիզոնականները։
Երկրպագուներին ցանկանում եմ առաջին հերթին մաղթել, որ շուտ վերադառնան մարզադաշտեր։ Բոլորին մաղթում եմ առողջություն, որ կարողանան իրենց կանանց, երեխաների հետ գալ մարզադաշտ և երկրպագեն Երևանի «Արարատին»։
©2021 Armenian Soccer