Armenian Soccer
Armenian Soccer

Մարտական ոչ-ոքի՝ «Փյունիկ»-«Ուրալ» խաղում

ԱՄէ-ի Շարժա քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում այսօր Երևանի «Փյունիկը» մրցեց «Ուրալի» հետ:

35-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին, «փյունիկի» դարպասին նշանակվել է 11-մետրանոց, որն անվրեպ է իրացրել «Ուրալի» ֆուտբոլիստ Ռաֆա Ավգուստինյակը՝ 1:1։

Այս խաղում գոլեր այլևս չեն գրանցվել:

 

©2022 Armenian Soccer