Կյանքի 34-րդ տարում մահացել է սերբ ֆուտբոլիստ Գորան Օբրադովիչը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունը: Օբրադովիչը երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի առաջնությունում: Նա 2017/18 մրցաշրջանում խաղացել է «Արարատի» կազմում, իսկ մինչ այդ խաղացել է «Միկայում», «Ալաշկերտում» և «Գանձասարում»՝ աչքի ընկնելով կարգապահ ու կայուն խաղով:
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Օբրադովիչը մարզչական գործունեությամբ էր զբաղված:
©2021 Armenian Soccer