Բելառուսի բարձրագույն առաջնությունում շարունակում է վերելքով հանդես գալ մրցաշարի մասնակից «հայկական ակումբներից մեկը՝ Գորդնոյի «Նեմանն», որի կազմում արդյունավետ խաղ է ցուցադրում ակումբի առանցքային խաղացողներից մեկը դարձած ՀՀազգային հավաքականի կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանը: «Սլուցկի» հետ 14-րդ տուրի 353հանդիսականների ներկայությամբ տեղի ունեցած արտագնա խաղում հենց նրա գոլային փոխանցման շնորհիվ էլ 30-րդ րոպեին Պավել Զաբելինը գրավեց տանտերերի դարպասն, որն էլ նրա թիմին 5-րդ անընդմեջ հաղթանակը պարգևեց: Ուշագրավ է , որ տանտերերը խաղն ավարտեցին 9խաղացողով, քանի որ 84-րդև 85 –րդ րոպեներին այս խաղում 2 –ական դեղին քարտ ստացան ու խաղադաշտից հեռացվեցին նախ ռուսաստանցի պաշտպան Ռոման Կրիվուլկինն ,ապա նաև 29-ամյակիսպաշտպան Յուրի Կոզլովը:Իսկ խաղի ավարտից հետո էլ կարմիր քարտի արժանացավ «Սլուցկի» ևս մեկ խաղացող՝ ռուսաստանցի 24-ամյա կիսապաշտպան Մարատ Բուրաևը:Տեղին է նշել, որ նյարդային ու անհաշտ պայքարում ընթացած խաղում մրցավարը 10 դեղին (5-ական յուրաքանչյուր թիմին) ու 3 կարմիր քարտ ցույց տվեց: Նկատենեք, որ 81 –րդ րոպեին Ղադիմյանը տակտիկական նկատառումներով փոխարինվեց: Այս հաղթանակից հետո «Նեմանն» իր ակտիվում գրանցած 23 միավորով ժամանակավորապես բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3 –րդ հորիզոնական: Ղադիմյանի թիմը հաջորդ՝ 15 –րդ տուրի հունիսի 27-ին իր հարկի տակ կհյուրընկալի երկրի գործող չեմպիոն Բրեստի «Դինամոյին»:
©2020 Armenian Soccer