ՀՖՖ  հավատարիմ է իր ռազմավարության կարևորագույն դրույթներից մեկի՝ մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների և մասսայական ֆուտբոլի զարգացման շարունակական գործընթացի իրականացմանը: Ինչպես հայտնում են  ՀՖՖ լրատվկան ծառայությունից , Հունվարի 16-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը և լեգենդար ֆուտբոլիստ, ՀՖՖ դեսպան Խորեն Հովհաննիսյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, որի 2  բնակավայրերում՝ Ծովագյուղում և Լճաշենում, բացվել են 20×40 չափի հերթական խաղադաշտերը: 
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հնարավոր չեղավ իրականացնել Գեղարքունիքի մարզի մյուս բնակավայրերի խաղադաշտերի երեկ  նախատեսված բացումը: 
©2020 Armenian Soccer
