ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանն աշխատանքային այց են կատարել Վայք, որտեղ ծանոթացել են «Արևիկ» մարզադաշտի շինարարական աշխատանքների ավարտական փուլին։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջը՝ հանդիպում է եղել նաև«Նորավանք ՖԱ»-ի ղեկավարության հետ։ Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես նախատեսված է, արդեն հոկտեմբերին «Նորավանք ՖԱ»-ն կարող է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի տնային հանդիպումներն անցկացնել Վայքի «Արևիկ» մարզադաշտում։
©2021 Armenian Soccer