ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով, եռօրյա այցով, Հայաստանում է գտնվում արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի 1978 թվականի առաջնության չեմպիոն և լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսը: Այս մասին իրազեկում են ՀՖՖ լրատվական ծառայությունից:
Մայիսի 16-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Արմեն Մելիքբեկյանի և Մարիո Կեմպեսի հանդիպումը:
Քննարկվեցին Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հեռանկարները և համագործակցության հնարավոր ձևաչափը:
©2021 Armenian Soccer