Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ուրախ է հայտարարել FeedConstruct ընկերության հետ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ:
Ինչպես հայտնում են ՀՖֆ լրատվկան ծառայությունից, FeedConstruct-ը սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և տվյալներ մատակարարող ճանաչված ընկերություններից է: Ներառելով իր չորս ապրանքատեսակները մեկ հարթակում՝ FeedConstruct-ը իրականացրել է բարձրորակ ուղիղ հեռարձակումներ, տվյալների գործակիցները, վիճակագրական և սկաուտային տվյալների ծառայությունը դարձրել է առավել հասանելի:
FeedConstruct ընկերությանն է պատկանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող բոլոր պրոֆեսիոնալ մրցումների առցանց վիդեո հեռարձակման և տվյալների օգտագործման բացառիկ իրավունքը: Այս մրցաշրջանի ընթացքում FeedConstruct-ը կապահովի ավելի քան 130 հանդիպման վիդեո հեռարձակում և սկաուտական տվյալների տրամադրում:
«Շատ ուրախ ենք FeedConstruct ընկերության հետ համագործակցությունը շարունակելու կապակցությամբ: Վստահ ենք, որ կողմերի միջև կնքված նոր պայմանագիրը կլինի փոխշահավետ և կնպաստի հայկական ֆուտբոլում ֆինանսական նոր հոսքերի ներգրավմանը»,- նշել է ՀՖՖ Մարքեթինգի և Հաղորդակցության դեպարտամենտի պետ Գեորգի Մաթևոսյանը:
FeedConstruct ընկերության տնօրեն Ջորջ Արաբաթլյանը նշել է.
«Մենք միշտ ուրախ ենք ՀՖՖ-ի հետ համագործակցելու կապակցությամբ: Մեր ընկերության համար հիմնարար համագործակցությունը մեր ասպարեզում հաջողության հիմնական գրավականն է»:
2020 Armenian Soccer