Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի եզրափակիչ խաղում «Վանը» Չարենցավանում ընդունեց «Նոային»:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի ` 2:2 հաշվով։
Նախ հյուրերին առաջ մղեց Լևոն Վարդանյանը, ապա տանտերերը ` Արտյոմ Բիլիի հիանալի գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը։
Խաղավերջին Էդգար Մովսեսյանը կրկնապատկեց «Վանի» առավելությունը, սակայն ավելացված րոպեներին «Նոան» Իսրայել Օպոկուի գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից։
Այս տուրից հետո «Վանը» 13 միավորով 6-րդ տեղում է։
«Նոան» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
©2022 Armenian Soccer