Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Լեռնային Արցախին» և հաղթեց 2:1 հաշվով։
Երևանյան թիմի կազմից գոլի հեղինակներ դարձան Օլեգ Պոլյակովն ու Եվգենի Ցիմբալյուկը։
Տանտերերի միակ գոլը խփեց Օլաոլուվա Օջետունդեն։
Զուգահեռ ընթացող խաղում էլ «Արարատը» 2:0 հաշվով առավելության հասավ «Վանի» նկատմամբ։
Հյուրերի հաղթանակն ապահովեցին Ամարա Տրաորեինև Արմանդ Դագրուի գոլերը։
Այս խաղերից հետո «Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 34 միավորով։
«Լեռնային Արցախը» 18 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Վանը» 17 միավորով ` 6-րդ։
«Արարատը» վաստակած 14 միավորով 7-րդն է։
©2022 Armenian Soccer