Այսօր` նոյեմբերի 10-ին, Ավանի ակադեմիայում կայացավ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիա» — «Փյունիկ» հանդիպումը։
Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Սա օրվա 2-րդ հանդիպումն էր, որտեղ գոլեր այդպես էլ չգրանցվեցին. առաջին խաղում գոլազուրկ ոչ-ոքիով էին հանդիպում ավարտել առաջնության առաջատարներ «Ուրարտուն» և «Ալաշկերտը»:
Այս հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» 32 միավորով մնաց 3-րդ տեղում, իսկ «Փյունիկը» 26 միավորով ` 4-րդ։
©2022 Armenian Soccer