VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի 3-րդ խաղային օրը մեկնարկեց առաջնության բացարձակ առաջատար «Արարատ-Արմենիայի» ու առաջնության նորեկ «Սևանի» հանդիպումով:
«Նաիրի» մարզադաշտում կայացած խաղն անցավ չափազանց անատամ, թիմերը 2 խաղակեսերում չկարողացան իմյանց դարպասը գրավել՝ 0:0: Փոխարենը՝ հանդիպումից հետո կրքերը շիկացան ու արդեն որերորդ անգամ ընթացիկ առաջնությունում հանդիպումն ավարտվեց ծեծկռտուքով ու հրմշտոցով:
Նշենք, որ 8 տուրից հետո «Արարատ-Արմենիան» 22 միավորով միանձնյա առաջատարն է՝ չնայած ընթացիկ առաջնությունում կորցրած 1-ին միավորների, իսկ «Սևանը»15 միավորով 3-րդն է ու ընդամենը 3 միավոր է զիջում 2-րդ տեղով ընթացող «Արարատին»:
Տուրի վերջին խաղում այսօր ավելի ուշ «Ուրարտուն» կընդունի «Նոային»:
©2021 Armenian Soccer