Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ կրկնակի չեմպիոնը լրջորեն չկարողացավ դիմակայել ՌԴ գործող չեմպիոն «Զենիթին»

ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաքը շարունակոող ՀՀ կրկնակի չեմպիոն   Երևանի «Արարատ-Արմենիան» այսօր  առավոտյան  ընկերական խաղում մրցեց ՌԴ 6 –ակի, ու  գործող չեմպիոն  և  ՌԴ  ընթացիկ առաջնության    միանձնյա առաջատար Սանկտ Պետերբուրգի « Զենիթի» հետ: ՀՀ   չեմպիոնի մեկնարկային կազմում    թիմի գլխավոր մարզիչ իսպանացի  մասնագետ Դավիթ Կամպանիան ընդգրկել էր  9 լեգիոներ , և 2 հայազգի ֆուբոլիստ`Ալեքսանդր Կարապետյանն ու Դավիթ   Տերտերյանը: ՌԴ   չեմպիոնի խաղացողները ավելի  բարձր  կարգի շնորհիվ գերազանցելով ՀՀ  չեմպիոնի  ֆուտբոլիստներին առանց մեծ ջանքեր թափելու   հաղթեցին 4:0 հաշվով:
Հիշեցնենք, որ երեկ Կամպանիայի սաները  ոչ-ոքի`1:1 էին խաղացել ՌԴ  2-րդ դիվիզիոնի ներկայացուցիչ`«Ռոդինայի» հետ, իսկ մինչ այդ էլ 0:2 հաշվով հաշվով պարտվել էին   ՌԴ պրիմեր լիգայի  պատվիրակ Եկատերինբուրգի «Ուրալին»:
ԱՄԷ-ի հավաքի վերջին ստուգողական    խաղում «Արարատ-Արմենիա»  փետրվարի 11-ին  ուժերը կչափի Լատվիայի վերջին 3 տարիների չեմպիոն «Ռիգայի» հետ:  

©2021 Armenian Soccer