Չեմպիոնների Լիգայի որակավորման 1-ին փուլում ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» նորնանշանակ գլխավոր մարզիչ իսպանացի Դավիդ Կամպանիայի ղեկավարությամբ Երևանում մրցեց Կիպորսի ամենհղինակվոր թիմներից մեկի `այդ երկրի 21 –ակի չեմպիոն, 14-ակի գավաթակիր և 16-րդ սուպերգավաթակիր «Օմոնիայի» հետ:
Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չգտան դարպասը գրավելու բանալին, ու դարպասներին էլ քիչ թե շատ լուրջ հարված չկատարեցին: Բայց լրացուցիչ ժամանակի հենց սկզբում `94 –րդ րոպեին մի պահ ուշադրությունից դուրս մնացած հյուրերից խաղացողներից Տյագոն մեն -մենակ մնաց ՀՀ չեմպիոնի դարպասապահ Ստեֆան Չուպիչի դիմաց ու բացեց խաղի հաշիվը: 3 րոպե անց «Արարատ –Արմենիայի» խաղացողներից 23-ամյա իսպանացի պաշտպան Դավիթ Բոլլոն կարմիր քարտ ստացավ ու մնաց 10 հոգով, և առանց այդ էլ ոչ այնքան վստահ խաղացած ու ոչնչով աչքի չընկած ՀՀ չեմպիոնը հայտնվեց բավական ծանր իրավիճակում, և մնացած ժամանակում չկարողացավ փրկել խաղը: «Արարատ-Արմենիան» դուրս մնաց ՉԼ-ի որակավորման 1-ին փուլից չկարողանալով հաղթահարել կիպրական արգելքը դուրս մնաց ՉԼ-ի որակավորման 1-ին փուլից: Այժմ ՀՀ կրկնակի չեմպիոնը հիմա պայքարը կշարունակի եվրոլիգայի որակավորման 2 –րդ փուլում:
©2020 Armenian Soccer