ՀՀ կրկնակի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիան» ԵԼ որակավորման 2-րդ փուլի Լյուքասեմբուրգի չեմպիոն Էշի «Ֆոլայի» հետ սեպտեմբերի 17-ին Երևանում կայանալիք խաղից առաջ ուժեղացնում է իր կազմը: Ինչպես հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից ՀՀ չեմպիոնին է միացել 25-ամյա պերուացի հարձակվող Ջեյսոն Մարտինեսը:
325հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող Ջեյսոնը հանդես է եկել իսպանական «Ալկոբենդաս», «Ռայո Մայադահոնդա», «Ռեալ Մուրսիա» և մի շարք այլ ակումբներում։
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է իսպանական երկրորդ դիվիզիոնի «Ֆուենլաբրադա» ակումբի ֆուտբոլիստ:
©2020 Armenian Soccer