Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ԸՆՏՐԱՆԻՆ ԳՐԱԳԵՏ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ ԻՍԼԱՆԴԻԱՅԻ ՈՒԺԵՂ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

2022 թ.աշխարհի  առաջնության որակավորման  փուլի  խմբային  մրցաշարի J խմբի    2 -ր տուրի  Երևանում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում   կայացած   Հայաստան-Իսլանդիա խաղում   հանդիսականների 30 տոկոսը հնարավորությունն   էր ստացել   ստադիոնում ներկա գտնվելու հանդիպմանն, որը իհարկե մեծ ոգևորություն էր հաղորդել  մեր ֆուտբոլիստներին ու    նաև միաժամանակ բարձրացրել էր նրանց պատասխանտվությունը:  Իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ընտրած մարտավարությունը լիովին  արդարացվեց  ու  ապահովեց բավական ուժեղ մրցակցի նկատմամբ  2:0 հաշվով տոնած համոզիչ  հաղթանակը: Տղաները  հստակ ու գրագետ կատարեցին  մարզչի կողմից  իրենց տվածբոլոր   հանձնարությունները: Նրանք լիարժեք  արժանի էին  այս նշանակալի հաղթանակին, որը  ՀՀ  ընտրանուն     տոնած  2անընդմեջ հաղթանակի շնորհիվ   վաստակած 6 միավորով  առնվազը  3 ժամով դարձրեց     խմբի  միանձնյա առաջատար:
Մինչ այսօր    այս  երկու հավաքականները միմյանց   հետ հանդիպել էին  3 անգամ, որոնցից  2-ում միևնույն 2:0 հաշվով  հաղթել էին իսլանդացիները, և մեկ խաղում էլ , որ 1998թ տեղի էր  ունեցել Երևանում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: Այսօր,  ՀՀ ընտրանին ոչ  միայն 1 –ին գոլը խփեց Իսլանդիայի ընտրանու դարպասին, այլև  այդ հավաքականի նկատմամբ 1-ին ու շատ կարևոր  հաղթանակը   տոնեց:
53-րդ և 74 -րդ  րոպեներին վարպետորեն  հրաշալի գոլերի  հեղինակ  ու խաղի հերոսները  դարձան Տիգրան Բարսեղյանն ու Խորեն  Բայրամյանը: Տղաների գործողությունը  խփած գոլերից հետո էլ  ավելի համաձակ ու վստահ  դարձավ:   81-րդ  րոպեին ՀՀ ազգային հավաքականի կազմում նորամուտը նշեց ՀՀ 1-ին խմբի առաջնության  մասնակից Երևանի  ԲԿՄԱ-ի   19-ամյա կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը: Իսկ  մեկնարկյաին   կազմում էլ առաջին  անգամ ընդգրկվել էր  «Ուրարտուի»  23-ամյա կիսապաշտպան Հակոբ Հակոբյանն, ով   փոխարինվեց 56-րդ  րոպեին , երբ վնասվածք ստացավ:

©2021 Armenian Soccer