ՀՀ եռակի չեմպիոն «Ալաշկերտը» Երևանում հաղթեց ՖԱԼ-ի ներկայացուցիչ «Արմավիրին»
ՀՀ եռակի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» Երևանում «Ուրարտու» մարզաբազայի խաղադաշտում փետրվարի 1-ին ստուագտողկան խաղում ուժերը չափեց հայազգի մասնագետ Արսեն Պապիկյանի ղեկավարությամբ ՌԴ-ի 1-ին խմբի՝ ՖԱԼ-ի ընթացիկ առաջնությունում 20թիմերի 13 –րդ տեղում ընթացող «Արմավիրի» հետ: Արմեն Ադամյանի գլխավորությամբ ելույթ ունեցող «Ալաշկերտը» 2:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց ուժեղ մրցակից նկատմամբ: Երևանյան թիմի գեղեցիկ հաղթանակը ապահովեցին Տիագո Կոելյոյի և Նիկիտա Տանկով խփած գոլերի շնորհիվ: Հիշեցնենք, որ մինչ այդ Երևանում ուսումնամարզական հավաք անցկացնող Պապիկյանի սաները 1:0 հաշվով հաղթել էին «Ուրարտուին և 2:0 հաշվով ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության առաջատարներից ՝ «Վանին»: Իսկ «Ալաշկերտն» էլ կարողացել էր 2:0 հաշվով պարտության էր մատնել «Ուրարտուին»:
©2020 Armenian Soccer