ՀՀ կրկնակի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիային» է միացել կոլումբիացի 28-ամյա հենակետային կիսապաշտպան, ՀՀքաղաքացիոթւյուն ստացած,ՀՀազգային հավաքականի խաղցող Վբեյմար Անգուլոն:Այս մասաին իարզեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Նեկայումս 200 հազարեվրո տրանսֆերային արժեք ունեցող Վբեյմարը հանդես է եկել կոլումբիական «Բոգոտա», «Աթլետիկո Ուիլա», «Ալիանսա Պետրոլերա» և մեքսիկական «Մուրսիլագոս» ակումբներում: 2015 թվականից հանդես է եկել Կապանի «Գանձասար-Կապան» ակումբում: Վերջինիս կազմում մասնակցել է ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունների 130 հանդիպմնա, որոնց ընթացքում 8 գոլ է հեղինակել:Բացի այդ հանդես է եկել նաև ՀՀգավաթի խաղարկության ` 17, եվրագավաթների `4 հանդիպումներում:
Վբեյմարը 2020 թվականի ամռանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական և ՀՀընտրանու կազմում անցկացրել է 5 հանդիպում, որի ընթացքում խաղադաշտում եղել է 381 րոպե և դարձել մեկ գոլի հեղինակ:
©2020 Armenian Soccer