ՀՀ ազգային հավաքականի 32-ամյա կիսապաշտպան, 400 հազար եվրո տրանսֆերային ն արժեք ունեցող Գևորգ Ղազարյանը ընթացիկ մրցաշրջանում ելույթ է ունենում Կիպրոսի 1-ին դիվիզիոնի առաջնության մասնակից Լիմասոնի ԱԵԼ-ի կազմում:ԱԵԼ ընթացիկ առաջնությունում չեմպիոնական մրցավազքում 23խաղից հետո 31 միավորով զբաղեցնում է 6 -րդ տեղում:Ղազարյանը ընթացիկ առաջնությունում ԱԵԼ-ի կազմում մասնակցել է 13 հանդիպման, որոնց ընթացքում խաղադաշտում եղել է 608 րոպե: Երեկ կիպրական ակումբի մամուլի ծառայությունը իրազեկում է,որ Ղազարյանը ակումբի հետ կնքած պայմանագիրը երկարաձգել է 3 տարով, մինչև 2023թ:
Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը ՀՀազգային հավաքականում հանդես է գալսի 2007թ հունվարի 14-ին, ու մինչ օրս մասնակցելէ 74 հանդիպման, որոնց ընթացքում 13 գոլի հեղինակ էր դարձել: Բացի դրանից, Գևորգը Մ 21 տարեկանների ՀՀընտրանու կազմում մասնակցել էր 18 հանդիպման ու 5 գոլ է հեղինակել, իսկ Մ19 տարեկանների ՀՀհավաքականի կազմում էլ 6 խաղի էր մասնակցել ու 1 գոլ հեղինակել:
©2020 Armenian Soccer