Armenian Soccer
Armenian Soccer

Հարոյանը ներկայացվեց որպես «Կադիսի» ֆուտբոլիստ

Այսօր իսպանական «Կադիսը» պաշտոնապես ներկայացրել է իր նորեկներին՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին ու մոնտենեգրացի Միլուտին Օսմայիչին:

Այս մասին տեղեկացնում է իսպանացիների պաշտոնական կայքը՝ նշելով, որ պրեզենտացիային ուղեկցող ասուլիսի ընթացքում Հարոյանն առաջինն է խոսել, ասելով որ Խոակին Կապառոսն էր այն մարդն, ով իրեն պատմել է «Կադիսի» մասին:

«Ազգային հավաքականի խաղից հետո Կապառոսն ինձ հետ խոսեց «Կադիս» տեղափոխվելու հնարավորության մասին, ու ես համաձայնեցի: Նա ինձ պատմեց Անդալուսիայի բնակիչների մասին: Այն պահից, ինչ ես այստեղ եմ, ինձ շա՜տ լավ են ընդունել: Այստեղ բոլորը շատ բարյացկամ են»,-ասել է Հարոյանն ու հավելել, որ թիմում բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: «Մենք շատ լավ ենք աշխատում միջմրցաշրջանային այս փուլում: Ինձ համար շատ հաճելի է այս թիմում լինելը»,-եզրափակել է հայ ֆուտբոլիստը:

 

©2021 Armenian Soccer