Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։
Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» արգելքը հաղթահարելու դեպքում, «Փյունիկը» փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի «Մաքքաբի», Հայֆա (Իսրայել) — «Ապոլոն», Լիմասոլ (Կիպրոս) զույգի հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդա» — «Փյունիկ» հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
©2022 Armenian Soccer