Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականները հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Խորվաթիայում:
Հայտնի է դարձել հանդիպման անցկացման վայրը և խաղի մեկնարկի ժամը:
Հանդիպումը կկայանա Վելիկա Գորիցայի քաղաքային մարզադաշտում։ Աշխարհի գործող փոխչեմպիոններն իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն այդ մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20։00-ին:
©2021 Armenian Soccer