Կայացել է ՈՒԵՖԱ-ի մինչև 17 տարեկանների 2021/2022 թթ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, Մ-17 ՀՀ հավաքականն ընդգրկվեց 13-րդ խմբում: Մրցակիցներն են Անգլիայի, Սլովակիայի և Բելառուսի հավաքականները։ Հանդիպումների անցկացման վայրը և հստակ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ:
©2020 Armenian Soccer