Դեկտեմբերի 5-iին Իսպանիայի Լա լիգայի առաջնության 12-րդ տուրում «Խետաֆեի» հետ հանդիպման «Լևանտեի» կազմում նորամուտը նշեց հայագգի 19-ամյս կիսապաշտպան Էդգար Սևիկյանը:
19-ամյա ֆուտբոլիստը 2017 թվականին է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ակադեմիայից տեղափոխվել «Լևանտեի» ակադեմիա: Երկար ժամանակ նա հանդես էր գալիս «Լևանտե Բ»-ի կազմում, որը ներկայացնում Սեգունդա Բ դիվիզիոնը: Սևիկյանը հանդես է գալիս նաև Ռուսաստանի Մ20 հավաքականում: Նա 3-ական հանդիպում էլ անցկացրել է Մ17 և Մ19 տարեկանների ՌԴ ընտրանու կազմում:
Վալենսիական թիմի կազմում նորամուտն է նշել հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանը: Դա նաև նրա կարիերայի առաջին խաղն էր Լա Լիգայում: 19-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է մտել 83-րդ րոպեին: «Լևանտեն» 4անընդմեջ ոչ-ոքիներից հետո վերջապես հաղթանակ տոնեց`3:0 հաշվով: Այդ հաղթանակի շնորհիվ «Լևանտեն» վաստակել է 11 միավոր, և 20 թիմերի պայքարում բարձրացավ 17-րդ տեղ` հեռանալով վտանգավոր գոտուց:
©2020 Armenian Soccer