Երեկ ուշ երեկոյան ավստրիական Կլագենֆուրտում կայացավ UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի ԼԱՍԿ-«Ալաշկերտ» հանդիպումը:
Հայաստանի չեմպիոնն այս խաղում ևս պարտություն գրանցեց՝ 2 անպատասխան գնդակ ընդունելով ավստրիացիներից: Դուբլի հեղինակ դարձավ Նակամուրան:
Նշենք, որ «Ալաշկերտի» համար այս պարտությունը 4-րդն էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4 խաղերում: Մեր թիմն առանց միավորի եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը, առաջատարաը «Մաքքաբին» է, ԼԱՍԿ-ը 2-րդն է։
©2021 Armenian Soccer