Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին ` 6-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց «Բազելին» և պարտվեց 1:2 հաշվով։
Երևանյան թիմի միակ գոլը հեղինակեց Լուկա Յուրիչիչը։
Զուգահեռ ընթացող խաղում էլ Տիգրան Բարսեղյանի «Սլովանը» հաղթեց «Ժալգիրիսին» և «Բազելի» հետ միասին վաստակելով 11-ական միավոր դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ։
Անկախ այսօրվա խաղի ելքից, երևանյան թիմը հիանալի ելույթներ ունեցավ և պատվով ներկայացրեց մեր երկիրը եվրագավաթներում։
©2022 Armenian Soccer