Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 մրցաշրջանի 1/4 եզրափակչի առաջին խաղում իտալական «Ռոման» հյուրընկալվեց անգլիական «Լեսթերին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։
«Գայլերի» կազմից խաղի հաշիվը բացեց Պելեգրինին, իսկ «Լեսթերի» պատասխան գնդակը խփեց Լուկմանը, չնայած որ այն գրանցվեց որպես ինքնագոլ Մանչինիի անվան դիմաց։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղին մասնակցեց մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 57-րդ րոպեին։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին Իտալիայում, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
©2022 Armenian Soccer