Հուլիսի 14-ին՝ Մալթայում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Համրուն» (Մալթա) — «Ալաշկերտ» պատասխան հանդիպումը:
«Ալաշկերտը» զիջեց մրցակցին 1:4 հաշվով:
«Ալաշկերտի» միակ գոլը խփեց Արտակ Եդիգարյանը։
Երևանում կայացած հանդիպումն ավարտվել էր հայկական թիմի նվազագույն հաշվով հաղթանակով, որտեղ կրկին գոլի հեղինակ էր դարձել Արտակ Եդիգարյանը։
Այսպիսով, «Ալաշկերտը» դուրս է մնում եվրագավաթային մրցաշարից։
©2022 Armenian Soccer