Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կարեն Մուրադյանը հեռացել է Երևանի «Արարատից»:
Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ լրացել է Կարեն Մուրադյանի և «Արարատի» միջև պայմանագրի ժամկետը։ Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանից առաջ էր միացել «Արարատին»՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում մասնակցելով 22, իսկ Գավաթի խաղարկությանը շրջանակներում՝ 7 հանդիպման:
Ակումբը շնորհակալություն է հայտնում Կարեն Մուրադյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։
©2021 Armenian Soccer