Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ԱԱ2022 ընտրական փուլի՝ Հս. Մակեդոնիայի հավաքականի հետ հանդիպումից (0:5)հետո պատասխանել է լրագրողների հարցերին Zoom հավելվածի միջոցով:
Խաղի մասին
Առաջին հերթին պիտի ներողություն խնդրեմ մեր երկրպագուներից: Մենք շատ մեծ հույսերով ու խանդավառությամբ էինք մոտենում այս խաղին՝ ցանկանալով ուրախություն պարգևել մեր մարզասերներին: Սակայն խաղը լավ չստացվեց: Առաջին իսկ րոպեից թիմը լավ չխաղաց: Շատ արագ գոլ բաց թողեցինք և դա, իհարկե, վատ ազդեցություն թողեց մեր խաղի վրա:
Կազմի մասին
Հանդիպումից հետո հեշտ է խոսել և ասել, թե միգուցե կարելի էր այլ կազմ ընտրել;
Նորեկների մասին
Չի կարելի ասել, թե նրանք շատ մեծ մեղք ունեին այս ամենում: Հակառակորդը լավ հանդես եկավ, իսկ մենք ոչ:
Ֆուտբոլիստների հոգնածության ու Գերմանիայի դեմ խաղում հնարավոր ռոտացիայի մասին
Այժմ մենք պետք է վերլուծենք անցած հանդիպումը, զբաղվենք ինքնաքննադատությամբ և հասկականք, թե որ տղաներն են հոգեբանորեն ավելի ուժեղ ու որ կկարողանան հանդես գալ Գերմանիայի հավաքականի դեմ:
©2021 Armenian Soccer