ՀՀ ազգային հավաքականի 36–ամյա կիսապաշտպան Լևոն Պաչաջյանն, ում համար ընթացիկ մրցաշրջանը հոբելյանական ՝ 20-րդն ֆուտբոլում, շարունակում է ուրախացնելէ իր վստահ ու արդյունավետ մրցելույթներով: Շվեդիայի 3-րդ լիգայի՝Ettan-ի առաջնությունը (Division 1) 4 –րդ տուրում հունիսի 28-ին Պաչաջյանի թիմը ՝ «Լինշոպինգը» սեփակա հարկի տակ հյուրընկալել էր «Մոտալային»: Փորձառու հայազգի կիսապաշտպանի գոլային փոխանցումը մեծապես նպաստեց «Լինշոպինգին» 2:0 հաշվով հաղթանակ տոնել ու իր ակտիվում գրանցած 7 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական: Պաչաջյանը մասնակցել է իր թիմի ընթացիկ առաջնության բոլոր 4 տուրերի հանդիպումներին: Հերթական ՝ 5-րդ տուրում հուլիսի 1-ին «Լինշոպինգը» արտագնա խաղում ուժերը կչափի Օսկարշամնի Oskarshamns AIK –ի հետ, որը 8 միավորով այժմ ընթանում է 3 -րդ տեղում:
©2020 Armenian Soccer