ՀՀ պրիմեր լիգայի առաջնության 15-րդ տուրի շրջանակում Վանաձորում «Լոռին» մրցեց ստոուգատեսի հետնապահ Գյումրիի «Շիրակի» հետ: Ծավալվեց անհաշտ ու դրամատիկ, հետաքրքիր պայքար, որտեղ չնայած գործադրած մեծ ջանքերին Տիգրան Դավթյանի ղեկավարությամբ մինչև վերջին պայքարելուց հետո Գյումրիի թիմը պարտվեց 2:3 հաշվով: 17-րդ րոպեին տանտերերի կազմում Պավել Օսիպովը բացեց խաղի հաշիվը: 2-րդ խաղակեսի սկզբում գյումրեցիներից Ռուդիկ Մկրտչյանը վերականգնեց հաշվի հավասարությունը, բայց 1 րոպե անց Ալմոգ Օհաոն Լոռիին դարձյալ հաշվի մեջ առաջ մղեց: Արժանապատիվու հավսար պայքար մղող գյումրեցրիները 64 –րդ րոպեին կրկին հավասարեցրին հաշիվը: Տուգանայինից կատարած շեշտակի , գեղեցիկ ու տպավորիչ հարվածով աչքի ընկավ Արտյոմ Միքայելյանը: Բայց խաղավարտից առաջ 5 րոպե առաջ Արամ Քոչարյանը գրավեց «Շիրակի» դարպասն, ու հնարավորություն տվեց «Լոռիին» 3:2 հաշվով հաղթանակ կորզել: Վանաձորի թիմը 10 խաղում իր ակտիվում գրանցած 17 միավորվ բարձացավ 3-րդ հորիզոնական:
©2020 Armenian Soccer