Այսօր`նոյմբերի 29-ին Էջմիածնի ֆուտբոլ;ի ակադեմիայի խաղդաշտում կայացավ 11–րդ տուրից հետաձգված «Լեռնային Արցախ» – «Սևան» հանդիպումը: Սկզբունքային մրցավեճում հաջողությունն ուղեկցեց Սլավիկ Գաբրիելյանի ղեկավարությամբ «Լեռային Արցախի» ֆուտբոլիստներին: Ընդ որում նրանք ընդամենեը 3 օր առաջ `նոյեմբերի 26-ին 14-րդ տուրի շրջանակում ընթացած «Լեռային Արցախ»- «Նորավանք» Էջմիածնի վերոհիշյալ մարզադաշտում անցկացված խաղում 0:2 հաշվով տանուլ էին տվել:Այսօր «Սևանի» հետ խաղում հաղթական միակ գոլի հեղինակը խաղւ 39 –րդ րոպեին դարձավ Մարատ Կարապետյանը:Արմեն Շահգելդյանի ղեկավարությամբ հանդես եկող «Սևանը» կարող էր խուսափել պարտությունից, սակայն 52 –րդ րոպեին Լեռնայի նԱրցախի դրապասին նշանակված 11 մետորնոցը Անվրեպ չկարողացավ իրացնել Մհեր Սահակյանը:Նրա հարվածը մրցակցի դարպասապահը կարողացավ որսալ: Այս պարտությունից հետո անցկացրած 10 խաղում 19 միավոր վաստակած Սևանը մնացած 4-րդ, իսկ իր ակտիվում 16 միավոր գրաված «Լեռնային Արցախն» էլ մնացած 5-րդ տեղում:Սակայն «ԼեռնայինԱրցախը» Շահգելդյանի գլխավորած թիմից 3 խաղ պակաս է անցկացրել:Ի դեպ, 3-րդ տեղում ընթացող «Վեստ Արմենիան» էլ 19 միավոր ունի միայն թե 9 խաղից հետո:Սևանը» հերթական`15 –րդ տուրում Գյումրիում դեկտեմբերի 2-ին կմրցի «Շիրակ -2»-ի հետ, որը 10 խաղում 10 միավոր էվաստակել ու 11 թիմերի պայքարում ընթանում է 7 –րդ տեղում:
©2020 Armenian Soccer