ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը փետրվարի 8 –ին մեկել է Միլան, այնուհետև Կատալոնիայի Լյորետ դե Մար քաղաք ՝ ուսումնամարզական հավաքի։ Ինչպես հայտնում են կապանյան ակումբի լրատվական ծառայությունից, հավաքը կտևի 14 օր՝ մինչև փետրվարի 22-ը։
Արամեն Պետրոսյանի ղեկվարությմաբ կապանյանը թիմը փետրվարի 11-ին Իսպանիայում ստուգողական 1 –ին խաղում ուժերը չափեց կատալոնյան Սանտ Անդրեո կատալոնյան թիմի հետ ու հաղթեց 6:1 հաշվով: «Գանձասար-Կապանի» կազմում գոլերը հեղինակեցին ՝ Էմիլ Եղիազարյանը՝ երկու, Գեղամ Հարությունյանը, Գրիգոր Աղեկյանը ,Դավիթ Մինասյանն ու Իվանիսիո Դե Սոուզան ՝1-ական:
Այսօր՝փետրվարի 13-ին կապանցիների մրցակիցը չինական «Շենժենն» էր: «Գանձասար-Կապանը» հաշվի մեջ առաջ էր անցել ՝1:0: Գոլի հեղինակ է դարձել մեր թիմի նորեկ Ժունինյո Պոնտեսը;ՍԱկայն խաղը մնաց անավարտ։
Առաջին խաղակեսում չինական «Շենժեն» ակումը ցուցաբերում էր բավականին ագրեսիվ վարք, որը էլ ավելի սրվեց երկրորդ խաղակեսին։ Մրցավարը մրցակցի ոչ ֆուտբոլային պահելաձևի պատճառով դադարեցրեց հանդիպումը։
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer