ՀՀ պրիմեր լիգայի առաջնության 4 –րդ տուրում վերջապես ասպարեզ մտավ Վանաձորի «Լոռին», որը նոր մրցաշրջանում ամբողջովին փոխված կազմով ու մարզիչներով հանդես գալիս: Այսօր նորանշանակ գլխավոր մարզիչ իսրայելցի մասնագետ Ալբերտ Սոլոմոնովը իր նորամուտի խաղում կարողացավ արտագնա խաղում 2:1 հաշվով պարտության մատնել «Լոռիի» նախկին նախկին գլխավոր մարզիչ իսպանցի Դավիդ Կամպանիայի գլխավորած ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիային»: ՀՀ գործող չեմպիոնը գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հեռանալուց հետո շատ անհաջող է հանդես գալիս:
Ու ավելին , նոր մրցաշրջանում Կապանիայի ղեկավարությամբ «Արարատ-Արմենիան» դեռ ոչ մի հաղթանակ չի տոնել`3 պարտություն է կրել և 2 ոչ-ոքի է խաղացել: Իսկ «Լոռին» թարմացված կազմով հենց 1-ին ելույթի ժամանակ անդրանիկ հաղթանակը տարավ, այն էլ այն դեպքում, երբ խաղի վերջում Վանաձորի թիմը մնացել էր 10 հոգով, ու իր դարպասին էլ նշանակված 11 մետրանոց էր ստացել:
©2020 Armenian Soccer