Սեպտեմբերի 21-26-ը՝ Երևանում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, անցկացվեց վերջերս կյանքից անժամանակ հեռացած նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի 1-ին հուշամրցաշարը։ Վերջինս կազմակերպվել էր ֆուտբոլիստի հարազատների և ընկերներից կողմից: Մասնակցեցին սիրողական 8 թիմեր, որոնց կազմում ընդգրկված էին նվազագույնը 15-ական ֆուտբոլիստ։ Մրցաշարի եզրափակչում վետերանների թիմը Արթուր Եդիգարյանի խփած միակ գոլի շնորհիվ առավելության հասավ «Էրեբունու» նկատմամբ և ճանաչվեց հուշամրցաշարի 1-ին խաղարկության հաղթող։
©2020 Armenian Soccer