ՀՀ ազգային հավաքականի նախկին դարպասպահ, ներկայումս «Փյունիկի» գլխավոր մարզիչ, 45-ամյա Ռոման Բերեզովսկին, ով աշխատում էր նաև, որպես ՀՀ ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ, առաջարկ է ստացել նորանշանակ իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսից:Այդ մասին նա հայտնել է ռուսաստանյան SportExpress պարբերկանին տված հարցազրույցում.
«Կապառոսն ինձ առաջարկել է ընդգրկվել նրա մարզչական շտաբում որպես օգնականներից մեկը: Չգիտեմ, թե հետագայում ինչպես կդասավորվի, բայց իմ աշխատանքը կրկին կլինի դարպասապահների հետ: Հավաքականին պատրաստ եմ օգնել ցանկացած կարգավիճակում»:
Իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը Հհ ազագային ընտրանու գլխավոր մարզիչ է նշանակվել մարտի 10-ին,սակայն Հայաստան գալուց 3 օր անց նա կորոնավիրուսի պատճառով վերդրաձավ հայրենիք՝ Իսպանիա: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թ նոյեմբերի 30-ը:
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer