Արդեն հայտնել ենք, որ ՀՀազգային հավաքականի նախկին խաղացող, ու ՀՀ լավագույն մարզիչներից մեկի `ԱՐԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ ղեկավարությամբ ելույթղ ունեցող Ղազախստանի 1 -ին խմբի առաջնությունում գերազանց հանդես եկած «ԱՏԻՐԱՈՒՆ» 1 տարվա ընդմիջումից հետո նոր մրցաշրջանում կրկին բարձրագույն խմբում ելույթ ունենալու իրավուքն նվաճեց:
Հայտնել էինք նաև , որ այս թիմում հաջողությամբ հանդես էր գալիս ՀՀազգային հավաքականի նախկին խաղացող, կիսապաշտպան ԱՐՏԱԿ ԴԱՇՅԱՆԸ:Առաջնության ավարտից հետո ակումբի մամուլի ծառայությունը ամփոփվում է ֆուտբոլիստների գրանցած առաձին անհատական արդյունքները:
Այսպես, գոլ պլյուս փոխանցում ցուցանիշով թիմի մրցաշրջան-2020-ի լավագույնը խաղացող է ճանաչվել բրազիլացի կիսապաշտպան Բրունո Ալեքսն ,ով 7 գոլային փոխանցում է կատարել ու 2 գոլ է հեղինակել:
Արտակ Դաշյանը ճանաչվել է «Ատիրաուի» ամենաանփոխարինելի խաղացողը: Նա մասնակցել է թիմի 12 խաղի, այդ ընթացքում խաղադաշտում եղել է 843րոպե ու 3 գոլի հեղինակ է դարձել,որից երկուսը 11 մետրանոցի հստակ իրացումով:
Թիմի լավագույն ռմբարկու դարձել լեհ հարձակվող Պետր Գժելչակն ,ով մասնակցած 12 խաղում 5 գոլ է հեղինակել, ու 2 գոլային փոխանցում է կատարել:
©2020 Armenian Soccer