Միջազգային դադարով պայմանավորված՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից ակումբներն այս օրերին ստուգողական հանդիպումներ են անցկացնում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Երևանի «Արարատը» ծրագրել էր այս օրերին անցկացնել ընկերական 2 հանդիպում: 1-ին խաղում արարատցիները հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեցին «Շիրակին»: Հանդիպման միակ գոլը խփեց Դավիթ Ղանդիլյանը 47—րդ րոպեին:
2-րդ խաղում Բիչախչյանի սաները պիտի ուժերը չափեին Երևանի «Փյունիկի» հետ: Սակայն ինչ-ինչ պատճառներով հանդիպումը չի կայացել: Փոխարենը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստները երկկողմանի խաղ են անցկացրել:
©2021 Armenian Soccer