Երևանի «Արարատի» 24-ամյա ռուսաստանցի դարպասապահ Վսևոլոդ Երմակովն ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում 4-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Դա ալաշկերտցի Օգնեն Չանչարևիչի և փյունիկցի Ստանիսլավ Բուչնևի հետ լավագույն արդյունքն է առաջնությունում: Ինչպես հայտնում են «Արարատի» մամուլի ծառայությունից, Երմակովը ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններում 30-րդ «չոր» խաղն անցկացրեց:
Այդ ցուցանիշով նա լեգեոնական դարպասապահների մեջ Ապուլա Բետեի հետ բաժանում է 4-5-րդ հորիզոնականները: Իսկ առավել հաճախ՝ 45 անգամ ՀՀ առաջնություններում դարպասն անառիկ է պահել «Ուրարտուի» ռուսաստանցի դարպասապահ Անատոլի Այվազովը:
©2020 Armenian Soccer